ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սահմանապահի քանակն այդքան կարևոր չի, ինչքան՝ դրոշի ներկայությունը

Սահմանապահի քանակն այդքան կարևոր չի, ինչքան՝ դրոշի ներկայությունը
29.03.2024 | 18:25

Մակրոնը ե՞րբ ասաց, որ ուզում է զորք մտցնել Ուկրաինա, գոնե հիշու՞մ եք։

Ասաց, ու դեռ ոչինչ պարզ չի՝ կմտցնի՞, թե՞ չէ։ Ու եթե մտցնի` դա ե՞րբ կլինի։

Իսկ Ֆրանսիայի համար Ուկրաինան Հայաստանից և՛ ավելի մոտիկ է, և՛ ճանապարհային խոչընդոտ չունի։ Այ, որ Հայաստան ուզենա մտցնել, տեսնես ո՞ր ճամփով պիտի գան էդ զորքերը։

Իմանանք, էլի։ Ի դեպ, Ուկրաինան դիմադրում է։ Հայաստանը քանի՞ օր կդիմադրի, եթե ռուսները հանեն իրենց (զորքն էլ չէ) ընդամենը դրոշը սահմանից։

Էն ախմախ Ալենն ասում է` եթե Թուրքիան հարձակվի, էդ ռուսական սահմանապահները չեն կարող պաշտպանել։ Ախմախը նույնիսկ չի հասկանում, որ սահմանապահի քանակը այդքան կարևոր չի, ինչքան՝ դրոշի ներկայությունը։ Իհարկե, էդ քանակով չեն կարող պաշտպանել։ Բայց դա կլինի պատերազմ հայտարարել ոչ միայն Հայաստանին, այլ նաև՝ ՌԴ-ին։

Դա է իմաստը։ Թե չէ աշխարհում չկա որևէ երկիր, որի սահմանապահ զորամասը կարողանա բանակի հարձակումից երկիր պաշտպանել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ